Թուրքիան պատրանքներ ունի, որ ահաբեկչությունն իրեն կօգնի Սիրիան պայթեցնելու գործում. Վալիդ Մուալլեմ

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը շահագրգռված է Սիրիայի տարածքում ահաբեկչական խմբավորումների առկայությամբ:

Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթում:

«Թուրքիան Էրդողանի ղեկավարությամբ շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի ժողովրդի նկատմամբ»,- նշել է նա:

Մուալլեմը հավելել է նաև, որ Անկարան պատրանքներ ունի, թե ահաբեկչությունը կօգնի իրեն՝ Սիրիան ներսից պայթեցնելու հարցում»:

Սիրիայի արտգործնախարարը Թուրքիայի կեցվածքին հակադրել է Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումը Սիրիայի հարցում:

Ավելի վաղ, օգոստոսին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Դամասկոսը Էրդողանին գործընկեր չի համարում:

Մեկնաբանություն
X