Թայմիրում արջը 6-ամյա տղայի է սպանել

Թայմիրում արջի հարձակման արդյունքում 6 տարեկան երեխա է մահացել, հայտնում է ՌԴ Կրասնոյարսկի մարզաի ՔԿ վարչությունը:

«Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 23-ի երեկոյան երեխաները խաղալիս են եղել Խետա ավանի տարածքում, երբ նրանց վրա է հարձակվել անտառից հանկարծակի հայտնված արջը: Կենդանին 6-ամյա տղային կյանքի հետ անհամատեղելի վերքեր է հասցրել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բնակիչներին հաջողվել է սպանել արջին:

Նշվում է, որ տեղի ունեցածի փաստով ստուգում է անցկացվում, ճշտվում են դեպքի հանգամանքները:

Մեկնաբանություն
X