Կահիրեում վախճանվել է «Մուսուլման եղբայրների» առաջնորդներից մեկը

Եգիպտոսի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում, կյանքի 89-րդ տարում մահացել է «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման առաջնորդներից մեկը՝ Մահդի Աքըֆը: Նշենք, որ նա քաղաքացիական հիվանդանոց էր տեղափոխվել բանտից, մի քանի օր առաջ: Ինչպես հայտնում է Al-Ahram պարբերականը, նույնիսկ քաղաքացիական հիվանդանոցում Աքըֆը եղել է ոստիկանական խիստ հսկողության ներքո: Նշենք, որ Աքըֆի մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ: Հիշեցնենք, որ Մահդի Աքըֆը 2004-2010 թթ եղել է եգիպտական «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման գերագույն հոգեւոր առաջնորդը եւ ձերբակալվել է 2013-ին, երբ հերթական հեղաշրջումից հետո իշխանության եկավ ներկայիս նախագահ Աբդել-Ֆաթըհ ալ-Սիսին: Նրան դատապարտել էին ցմահ բանտարակության:

Մեկնաբանություն
X