Թուրքիան եւ Ռուսաստանը պլաններ ունեն Իդլիբում անվտանգության ապահովման հարցում

Եվ ռուսական, եւ թուրքական կառավարությունները ունեն պլաններ, թե ինչպես ապահովեն անվտանգությունն Իդլիբում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ Reuters լրատվական գործակալության փոխանցման, Էրդողանը նշել է, որ նահանգի ներսում անվտանգությունը ապահովելու են թուրքերը, իսկ հարակից շրջաններում՝ ռուսները: Թուրքիայի նախագահը նաեւ նշել է, որ ռուս իր գործընկերոջ հետ սպասվող հանդիպման ժամանակ մտադիր է քննարկել այն լրացուցիչ քայլերը, որոնք անհրաժեշտ են ահաբեկիչներին մեկ առ միշտ ոչնչացնելու համար: Նշենք, որ Պուտին-Էրդողան հանդիպումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերի 28-ին, Անկարայում:

Մեկնաբանություն
X