Բորիս Ջոնսոնը Իրանին կոչ է արել` դադարեցնել հրթիռային փորձարկումները

ՄԲ արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Իրանին կոչ է արել՝ դադարեցնել «սադրիչ գործողությունները»՝ հրթիռային փորձարկումները:

«Ծայր աստիճան անհանգստացած եմ Իրանի կողմից հրթիռային փորձարկումների մասին հաղորդումներից: Այդ փորձարկումները հակասում են ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևին: Իրանին կոչ եմ անում դադարեցնել սադրիչ գործողությունները»,- Twitter-ում գրել է նախարարը:

Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ Khorramshahr նոր տիպի բալիստիկ հրթիռների փորձարկումներն անցել են հաջողությամբ: Իրանական կողմի հավաստմամբ՝ այդ հրթիռն ի վիճակի է կրել մի քանի մարտագլխիկ և հաղթահարել մինչև 2 հազար կմ հեռավորություն:

Մեկնաբանություն
X