«Միսս Արմենիա»-ի հաղթողը հայտնի է (ֆոտոշարք)

>

«Միսս Արմենիա 2017» մրցույթում հաղթող ճանաչվեց Լիլի Սարգսյանը: 24 հայուհիներ տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Լիբանանից, Ուկրաինայից, Հայաստանի տարբեր մարզերից և մայրաքաղաք Երևանից Օպերայի և բալետի ազգային թատրոնում փորձում էին իրենց ուժերը գեղեցկության ոլորտում:

Իրավաբանի, հոգեբանի, տնտեսագետի, երաժիշտի և այլ մասնագիտություններ ունեցող գեղեցկուհիները նախ ներկայացան հայկական տարազներով, այնուհետև՝ լողազգեստներով և երեկոն ամփոփող երեկոյան զգեստներով:

Ժյուրին, որի կազմում էին Լուսինե Թովմասյանը, մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը, դիզայներ Գևորգ Շադոյանը և այլք, առաջին մրցանակը շնորհեցին Լիլի Սարգսյանին, երկրորդ տեղը զբաղեցրեց Արփինե Հարությունյանը, լավագույն եռյակում Թերեզա Մարտիրոսյանն էր:

«Սփյուռքի թագուհի» մրցանակին արժանացավ Լիբանանից ժամանած հայուհին: «Միսս տաղանդ» անվանակարգում հաղթեց Թերեզա Մարտիրոսյանը՝ Սյունիքի մարզից: Իսկ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը բաժին հասավ Գյումրու ներկայացուցչին:

Հիշեցնենք, որ հաղթողը մեկ տարի շարունակ Հայաստանը ներկայացնելու է միջազգային մի շարք գեղեցկության մրցույթներում:

Մեկնաբանություն
X