․․․ Ու հեչ էլ միսս չէր, սաղ ոսկոր էր․․․

«Միսս Արմենիա 2017» մրցույթում հաղթող ճանաչվեց Լիլի Սարգսյանը: 24 հայուհիներ տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Լիբանանից, Ուկրաինայից, Հայաստանի տարբեր մարզերից և մայրաքաղաք Երևանից Օպերայի և բալետի ազգային թատրոնում փորձում էին իրենց ուժերը գեղեցկության ոլորտում: Ֆեյսբուքցիներին դուր չի եկել ընտրությունը։ Ընտրել եմ հումորային գնահատակնները։

Melanya Petrosyants
Կես լուրջ, կես կատակ

Բարի լույս ձեզ:
Առավոտը շուտ, դեռ մութուլուսին, Ցուկին էր զանգել: Ասում էր՝ շատ հավանեցի ձեր Միսս Հայաստան հումորային ծրագիրը, երկար ժամանակ այդպես սրտանց չէի ծիծաղել:
Այ, էդտեղ ես լեզուս կծեցի, խառնվեցի իրար, վերջն սկսեցի կմկմալ, թե՝ ի՞նչ ես ասում, լավ չեմ լսում ու հեռախոսն անջատեցի:
Հ.Գ. ընկերներ ջան, որ նորից զանգի, ես սրան ի՞նչ ասեմ:

Gagik Mamulyan

Էն որ գեշոները գրում են, որ Միսս Արմենիան սիրուն չէր ․․․

Hasmik Khachatryan
Հա բայց իրոք ահավոր էր, եթե ինքը Հայաստանի գեղեցկուհինա, ուրեմն ես CERN֊ի գիտնական եմ

Ruzanna Muradyan
Մեր երկրին լաաաավ էլ սազող միս էր..․

Արամ Մանուկյան
Ախ արա ՝ Միսս Հայաստանն էլա Սարգսյան ))))) , վա՜յ ․․․

...

Ու ամենագեշոն կգնա միսս աշխարհ՝ երկիր ներկայացնելու ։ Աղջիկներ բունտ արեք , փողոցները փակեք ու էտ Արմենիա Թիվիյի շենքը հանեք օդերով )

...

Արամ Մանուկյան

Ու հեչ էլ միսս չէր , սաղ ոսկոր էր )))

...

Գեղեցկությունը սպանվեց Միսս Արմենիա մրցույթում ։ Մեկ էլ խի Արմենիա , տենց էլ չհասկացա , մերը վայթեմ Հայաստաննա ։

Արմինե Գալստյան

Կազմակերպիչը Բագրատյանն էր

Ani Kaghinyan
·Երեկ Երևանում կայացած գեղեցկության մրցույթը՝ չեմ ուզում քննարկել, դա թողնենք դրանից հասկացողներին: Այս ամենում միայն մեկ խնդիր կա ինչո՞ւ Միս Արմենիա, եթե ոչ Միս Հայաստան: Ամեն գնով մեր ականջներին սովորեցնում են Արմենիա, արմյաշա և նմանատիպ բառերի...

Իզաբելլա Աբգարյան
Մարդու հոգին գեղեցիկ լինի
Միսս Հայաստան 2017
․․․
Նորմալ չի էլի, երբ երկրիդ վարչապետը Միսսից սիրուն ա

Gayane Kalantaryan Այ՛ քեզ բան...Մարքրիտին հիշեցի

Sevak Musatyan

Էլի մասնակիցներ կայի՞ն....

Վարդուհի Վարթո
Էս որի՞ աղջիկն է....Հիմա էլ իրանց աղջիկներին միսերի հերթի դրեցին...Տեսնես մյուս անգա՞մ որինը կլինի..․

Ankakh Hayastan

Էն որ Միսս Հայաստանի աղջիկները, մեղմ ասած, արժանի չեն էտ մրցույթին մասնակցել, դա փաստա, բայց, հարգելի աղջիկներ, ունեցեք «ժենսկայա սալիդարնասծ» ասվածը ու մի քիչ համեստ եղեք արտահայտվելուց, քանի որ շատերիցդ հաստատ լավն են էտ աղջիկները ու լեզուներդ երկարացնելուց առաջ հայելու մեջ հաշվեք ձեր թերությունները։
Չեմ սիրում, որ աղջիկը չափը անցնումա... ամեն ինչ չափի մեջա սիրուն!!!!! Մի կոտորեք ձեզ... ու լռեք!!!!
Հ.Գ. Ամենահետաքրքիրը էնա, որ էն աղջիկը ով քննադատելու տեղ ունի, ուղղակի լռումա

Մարիամ Պետրոսյան
Ես չափից շատ եմ սիրում իմ երկիրը, քաղաքը, ուստի չեմ ուզում

1. Միջազգային հարթակում երկիրս ներկայացնեն 2 բառ խոսել չիմացողները, համապատասխան կեցվածքով չքայլողները:

2. Ես չեմ ուզում, որ միջազգային փորձագետները նայեն այս մրցույթը և տեսնեն, որ ՀՀ-ում ներքնազգեստը լողազգեստից չեն տարբերում, որ ''վերևինն ու ներքևինն'' ասես առանձին լինեն և փորձել են բռնացնել, որ աղջիկների վրայով լողազգեստ չեն կարողանում ընտրել, որ վզնոց են կախում լողազգեստի հետ, այն էլ 2-ը միայն...ոչ մի ընդհանուր պատկեր չի ստեղծվում:

3. Որ չեն հասկանում, որ երկար վիզ չունեցողին վզով բան չեն հագցնում, որ վիզը ''կտրի'' ...

4. Չի կարելի աղջիկներին այնպես դիմահարդարել, որ իրականում ունեցած գեղեցկությունը վնասվի:

5. Չի կարելի ''Միսս տաղանդ '' տալ խոսել չիմացողին, բայց դա էլ մի կողմ. դա անել առանց ցույց տալու, թե որ տաղանդի համար՝ ակնարկելով, թե իբր 2 օր առաջ փակ ''ցուցադրություն'' է եղել:

Եթե որոշ մարդկանց սա ձեռնտու է, իրենց խնդիրն է, բայց չի կարելի ոչ կոռեկտ արտահայտվել փաստարկված կարծիք ունեցողների մասին: Եվ դա անել նաև շատ պրիմիտիվ, թե իբր նախանձում են...ոչ բարեկամ, ծանոթ ունեինք, ոչ էլ հավակնող ենք, կամ դուրս են մղել...Եթե նեղվեցիք կարող եք դուրս գալ ընկերների ցուցակից, ձեր լեզվով չեմ ասում, նման կերպ չեմ արտահայտվում հակառակ կարծիք ունեցողների մասին...

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X