Կրակոցներ ԱՄՆ Թենեսի նահանգի եկեղեցիներից մեկում

Մեկ մարդ զոհվել է եւ եւս 8-ը վիրավորվել ԱՄՆ Թենեսի նահանգի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Միջադեպը տեղի է ունեցել Նեշվիլ քաղաքի Անտիոքիա եկեղեցում: Այս մասին հայտնում է «Fox News»-ը: Միջադեպի մանրամասները ճշտվում են: Հարուցվել է քրեական գործ կատարվածի հետ կապված:

«NBC»-ն էլ հղում տալով տեղի հրշեջների բրիգադի ավագ Ջոզեֆ Պլեզանտի փոխանցած տեղեկություններին, հայտնում է որ կա նաեւ կասկածյալ, ով ձերբակալված է:

Մեկնաբանություն
X