Ռուսաստանում կանիբալիստ ամուսինների են ձերբակալել

ՌԴ –ում, ըստ իրավապահների տարածած հայտարարության, ձերբակալվել են ամուսիններ, որոնք կասկածվում են սերիական սպանություններ իրականացնելու եւ կանիբալիզմի մեջ: Այս մասին հայտնում է life.ru-ն: Ներկայումս իրականացվում է զույգի կողմից սպանված զոհերի դիակների նույնականացման գործընթացը, եւ նրանք սկսել են տալ ցուցմունքներ իրենց կատարած վայրագությունների հետ կապված: Իրավապահները նշում են, որ 1999 թվականից մինչեւ հիմա զույգը սպանել եւ կերել է 30 մարդու:

Մեկնաբանություն
X