Ծառուկյանի մոտ՝ կոնֆերանսի, հետո խորհրդարան, հետո եկեղեցի, Ծիծեռնակաբերդ ու կոնյակի գործարան

Ինչպես տեղեկացրել էինք, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան էին այցելել Մեծ Բրիտանիայի իշխող պահպանողական կուսակցության ներկայացուցիչների պատվիրակությունը։ Այն գլխավորում էր Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար, լորդերի պալատի անդամ Մարտին Քալանանը։ Նրանք նախ լայն ֆորմատով հանդիպում ունեցան Գգաիկ Ծառուկյանի, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատագտամավորների և ԲՀԿ ներկայացուցիչների հետ, մասնակցեցին «Պահպանողականություն և առաջընթաց» համաժողովին։ Մեծ Բրիտանիայից ժամանած պատվիրակությունը այցելելց նաև Հայաստանի խորհրդարան, որտեղ նրանց դիմավորեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ ծանոթացնելով հայրենի խորհրդարանի աշխատանքներին։

«Մենք քննարկեցինք և՛ միջկուսակցական կապերի ընդլայնման հարցեր, և՛ միջպետական համագործակցությանը նպաստող շատ հիմնախնդիրներ։ Բնականաբար չէինք կարող շրջանցել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հետ կապված միջազգային տարբեր պատվիրակություններում և հարթակներում մեր փոխադարձ համագործակցության խնդիրը, Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցերը և այլն»,-բրիտանացիների հետ հանդիպումից հետո հայտնեց Միքայել Մելքումյանը։

Հանդիպման ընթացքում քննարկել են նաև առևտրատնտեսական բնույթի համագործակցությանը վերաբերող հարցեր։ Մելքումյանի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի հետ մեր առևտրաշրջանառությունն ընդամենը 30 մլն դոլար է, ինչը, նրա խոսքով, շատ ցածր ցուցանիշ է և պետք է վերլուծել ու վերհանել դրա պատճառները։ ԱԺ փոխխոսնակը կարևորեց այն, որ պետք է բրիտանական կապիտալը անպայման ներկայացված լինի Հայաստանում։

ԱԺ-ից բացի պատվիրակության անդամներն այցելեցին նաև Աբովյանում Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցին, այնտեղ մոմ վառեցին, եղան նաև Ծիծեռնակաբերդում, այցելեցին Ցեղասպանության թանգարան։ Վերջում հասցրեցին լինել նաև Երևանի «Արարատ գինու-օղու-կոնյակի գործարանում», որտեղ գնահատեցին հայկական կոնյակի համը։

Մեկնաբանություն
X