Կալիֆոռնիայում բանտային անկարգություն է տեղի ունեցել. կա մեկ զոհ

Առնվազն մեկ մարդ զոհվել է Կալիֆոռնիայի բանտերից մեկում տեղի ունեցած անկարգության հետեւանքով: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Ինչպես փոխանցել է Կալիֆոռնիայի ազատազրկման հիմնարկների վարչության ներկայացուցիչ Մոնիկա Այոնը, կան բազմաթիվ վիրավորներ, որոնք ստացել են հիմնականում դանակային վնասվածքներ:

Ըստ Մոնիկա Այոնի տրամադրած տեղեկությունների, եւս ինը բանտարկյալ հոսպիտալացվել են: Բանտապահներից տուժածներ չկան:

Մեկնաբանություն
X