Իրանը հարվածել է Սիրիայում եւ Իրաքում գտնվող ԻՊ դիրքերին

Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում համարվող Իսլամահական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական ավիացիան օդային հարվածներ է հասցրել Սիրիայում եւ Իրաքում սահմանամերձ գոտում գտնվող ԻՊ հենակետերին: Այս մասին հայտնում է «IRINN»-ը:

Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են ԻՊ մի քանի հենակետեր, մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցներ եւ զենք զինամթերք: Հաղորդվում է նաեւ, որ ահաբեկիչներն ունեցել են նաեւ մարդկային կորուստներ:

Մեկնաբանություն
X