Կայացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:

Խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի 2017 թվականի գործունեության ծրագիրը: Զեկուցվել է, որ այն միտված է աջակցելու «Հայաստանի թվային օրակարգ» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի մշակմանը, դրա իրականացման գործընթացի համակարգմանը, այդ գործընթացում ներգրավված աշխատանքային ռեսուրսների պլանավորմանն ու բյուջետավորմանը, ինչպես նաև փաստաթղթից բխող՝ 2018-2020 թվականների թվայնացման ճանապարհային քարտեզի և համապատասխան գործողությունների պլանի մշակմանը:

Խորհուրդը հաստատել է նաև հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը և 2017 թվականի բյուջեն:

Մեկնաբանություն
X