Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 318-ի

Մեքսիկայում վերջին երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 318-ի: Այս մասին հայտարարել է Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ազգային կենտրոնի կոորդինատոր Լուիս Ֆելիպե Պուենտեն: Ինչպես փոխանցում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, մայրաքաղաք Մեխիկոյում զոհվել է 180 մարդ, Մորելոս քաղաքում՝ 73 մարդ, Պուեբլոյում՝ 45 մարդ, Մեխիկո նահանգի մյուս բնակավայրերում՝ 13 մարդ, Գերերո նահանգում վեց մարդ է զոհվել եւ Օահակա նահանգում՝ մեկ մար:

Նշենք, որ երկրաշարժի ուժգնությունը կազմում էր 7,1 բալ, իսկ աֆտերշոկ ցնցումներինը՝ 5,8 եւ 6,1 բալ ըստ Ռիխտերի սանդղակի:

Մեկնաբանություն
X