Գերմանիայի ԿԸՀ-ն հայտարարել է Բունդեսթագի ընտրությունների առաջին արդյունքները

Գերմանիայի ԿԸՀ-ն հայտարարել է Գերմանիայում կիրակի տեղի ունեցած դաշնային պառլամենտական ընտրությունների նախնական արդյունքները: Այս մասին հայտնում է «DW»-ն: Ըստ այդմ, Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած դաշինքը որի մեջ մտնում են Քրիստոնեա-Դեմոկրատների միությունը եւ Քրիստոնեա-Սոցիլաիստների միությունը, հավաքել է ձայների 33%-ը, Մարտին Շուլցի գլխավորած Գերմանիայի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը հավաքել է ձայների 20,5%-ը: Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը հավաքել է 12,6%: Բունդեսթագում կհայտնվեն նաեւ Ձախերի կուսակցությունը 9,2% քվելով, Կանաչների կուսակցությունը՝ 8,9% եւ Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 10,7% քվեով:

Նշենք, որ Երկրորդ աշխարհամարտից հետո սա առաջին անգամը կլինի, որ Գերմանիայի դաշնային պառլամենտում կգործի վեց կուսակցություն: Նախորդ պառլամենտում կուսակցությունների թիվը հինգն էր: Արդեն հայտնի է, որ Անգելա Մերկելը հանդես է եկել հայտարարությամբ, որ չի պատրաստվում կառավարություն կազմել ընդդիմության հետ: Վերլուծաբանները նշում են, որ այս դեպքում այլընտրանքայինները կդառնան պառլամենտական ընդդիմություն:

Մեկնաբանություն
X