Շոյգուն կմեկնի Թել-Ավիվ, օրակարգում Սիրիան է

Իսրայելի Պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի գրասենյակը հայտարարություն է տարածել, համաձայն որի, Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն հաջորդ ամիս կայցելի Իսրայել: Լիբերման-Շոյգու հանդիպման եւ սպասվող բանակցությունների առանցքում Սիրիական կարգավորման օրակարգն է լինելու: Սա ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցելությունն է լինելու Իսրայել մի քանի տարի տեւած դադարից հետո: Վերլուծաբանների կողմից այս այցը համարվում է կարեւոր եւ նաեւ որոշակի իմաստով՝ անակնկալ:

Շոյգուն չափազանց հաճախ է լինում Սիրիայում, անցած տարի էլ անակնկալ կերպով այցելեց Թեհրան: Վերլուծաբանների մի խումբ էլ արդեն կարծիք է հայտնել, որ Իսրայելի վերջին գործողությունները Սիրիայում եւ հակաիրանական տրամադրությունների ուժգնացումը բերել է այս այցելության իրականացման որոշման կայացմանը, քանի որ բոլորին է հայտնի, որ Պուտինից հետո Շոյգուն երկրորդ մարդն է, ով ամեն բան անում է Սիրիայում Ասադի վարչակազմը իշխանության ղեկին պահելու համար: Մասնագետների համար հետաքրքրականն այն է, որ տարիների ձեւավորված ավանդույթի համաձայն իսրայելական պաշտոնյաներն են սովորաբար մեկնել Մոսկվա տարբեր հարցեր քննարկելու, նույնիսկ եթե իրենց սրտով չի եղել դա, սկսած վարչապետ Նեթանյահուից, սակայն այս անգամ Շոյգուն ինքն է գալու, ինչը խոսում է այն մասին, որ Մոսկվան պատրաստվում է առաջիկայում այս ռեգիոնում տեղի ունենալիք լուրջ փոփոխություններին:

Մեկնաբանություն
X