Հայտնի են աշխարհի գազ արտադրող խոշորագույն երկրները

«Press TV»-ի հաղորդմամբ, Միջազգային էներգետիկ գործակալությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք հանդիսանում են մոլորակի խոշորագույն գազ արդյունահանողները, ինչպես նաեւ ներկայացրել է անցած տարվա կտրվածքում համաշխարհային էներգաշուկայի վիճակը: Այսպիսով առաջատար գազ արդյունահանող երկրներն են ԱՄՆ-ն 749 մլրդ խ/մ (համաշխարհային արտադրանքի 20.7 տոկոսը) և Ռուսաստանը 644 մլրդ խ/մ (17.7 տոկոս) ցուցանիշներով: Առաջատարների ցանկում են նաեւ Իրանը 190 մլրդ խ/մ արդյունահանման ծավալով, որը կազմում է ընդհանուր համաշխարհային արտադրանքի 5.3 տոկոսը, Կանադան (174 մլրդ խ/մ՝ 4.8 տոկոս) և Քաթարը (165 մլրդ խ/մ՝ 4.6 տոկոս):

Աղբյուրի հաղորդմամբ՝ Իրանին է պատկանում աշխարհի խոշորագույն բնական գազի պաշարը, իսկ ներկայիս արտադրման ծավալը կազմում է օրական 660 մլն խորանարդ մետր է:

Մեկնաբանություն
X