Բաղդադը, Անկարան եւ Թեհրանը չեն ճանաչում Քուրդիստանի հանրաքվեն. Հեյդար ալ-Աբադի

Պաշտոնական Բաղդադը հրաժարվում է ճանաչել Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն, որը տեղի է ունենում այսօր: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին։

«Հանրաքվեի, դրա արդյունքների հետ փոխգործակցություն չի լինի, և մենք կձեռնարկենք հետագա քայլեր՝ երկրի միասնության և բոլոր քաղաքացիների շահերի պաշտպանության համար»,-ասել է վարչապետ ալ-Աբադին: Այս մասին հայտնում է «kurdarm.info»-ն: Նշենք, որ իր խոսքում Իրաքի վարչապետը նշել է, որ անհանգստություն կա այս հանրաքվեի հետ կապված նաեւ Սիրիայում, Իրանում եւ Թուրքիայում: Սրանք այն երկրներն են, որոնք ունեն մեծ քրդական համայնքներ եւ կարող են այդ համայնքներում սկսվել հուզումներ, եթե հանրաքվեն կայանա եւ ճանաչում ստանա:

Համանման հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ԻՀ նախագահ Հասան Ռոուհանին: Վերջինս, ըստ «parstoday.com»-ի փոխանցման, հայտարարել է, որ Թեհրանը դեմ է ցանկացած քայլի որը կխաթարի Իրաքի միասնականությունը: Իր խոսքում նախագահ Ռոուհանին նշել է, որ Թեհրանը մշտապես կկանգնի Բաղդադի կողքին: Մինչ այս Թուրքիան արդեն հայտարարել է որ փակում է սահմանը Իրաքյան Քուրդիստանի հետ եւ կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքյան Քուրդիստանի տարածքը: Նշենք, որ մեխամասշտաբ ցույցեր են սկսվել Թուրքիայի տարբեր քաղաքներում:

Մեկնաբանություն
X