Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական է զոհվել

Ֆրանսիայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն այն մասին, որ ԻՊ զինյալների դեմ մղած մարտերի ժամանակ իրաքասիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական է զոհվել: Զինվորականը հաշվառված է եղել Ֆրանսիայի ԶՈՒ13-րդ պարաշյուտային գնդում: Այս պահին Ելիսեյան պալատն այլ մանրամասներ չի հրապարակում:

Նշենք, որ սա Մերձավոր Արեւելքի հակամարտություններում ֆրանսիական զինված ուժերի առաջին կորուստն է: Հաղորդվում է միայն, որ զինվորականը զոհվել է մարտական առաջադրանք կատարելիս: Սիրիայում եւ Իրաքում հակաահաբեկչական կոալիցիայի կազմում 1200 ֆրանսիացի զինվորականներ կան, որոնք հիմնականում հանդիսանում են ռազմական խորհրդականներ: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն զոհվածը Շեհիդ Նամիրինն է եղել, ով քրդական Սիրիական դեմոկրատական ուժեր խմբավորման կազմում է եղել որպես խորհրդական:

Մեկնաբանություն
X