ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմական ինքնաթիռները նաև երկրի օդային տարածքից դուրս

ԿԺԴՀ-ն կարող է ամերիկյան ռազմական ինքնաթռները ոչնչացնել նույնիսկ եթե դրանք գտնվում են երկրի օդային տարածքից դուրս, հայտարարել է ԿԺԴՀ արտգործնախարար Լե Յոն Խոն:

«Քանի որ ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել մեր երկրին, մենք լիովին իրավունք ունենք հակաքայլեր ձեռնարկելու, ներառյալ՝ հարվածել ԱՄՆ ստրատեգիական ռմբակոծիչներին, նույնիսկ եթե դրանք գտնվում են մեր օդային սահմաններից դուրս»,- հայտարարել է նախարարը Նյու Յորքում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նաև ասել է, որ Փհենյանը կքննարկի Դոնալդ Թրամփի գործողություններին տրվելիք պատասխանների բոլոր տարբերակները:

Ավելի վաղ Լե Յոն Խոն ԱՄՆ նախագահին «հոգեկան հիվանդ» անվանել և հայտարարել, որ չի կարելի նրան միջուկային զենքի արձակման կոճակ վստահել: Նա նաև նշել էր, որ Թրամփը պատասխան է տալու Կիմ Չեն ԸՆի հասցեին իր արտահայտությունների համար:

Նշվում է, որ նախարարը նկատի է ունեցել անցյալ շաբաթ ՄԱԿ գլխավոր վեհաժողովում Դոնալդ թրամփի ելույթը, որի ժամանակ ԱՄՆ առաջնորդը Կիմ Չեն Ընին անվանել էր «մարդ-հրթիռ», որն ինքնաոչնչացման թռիչք է կատարում:

Մեկնաբանություն
X