Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոսել ՄԱԿ ամբիոնից

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի ելույթն ամենաերկարաշունչն է եղել ՄԱԿ 72-րդ գլխավոր վեհաժողովում: Սեպտեմբերի 20-ին նրա ելույթը տևել է 43 րոպո: Երկրորդը Դոնալդ Թրամփն է, որի առաջին ելույթը ՄԱԿ-ում տևել է 41 րոպե: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է 19 րոպե, իսկ ամենակարճը եղել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի ելույթը՝ ռեկորդային 5 րոպե, որից 2 րոպե նա խոսել է ռուսական ագրեսիայի վտանգի մասին:

դեռևս հուլիսին տարածված ավադական հիշեցման մեջ պատվիրակություններին առաջարկվում է ելույթը սահմանափակել 15 րոպեի մեջ: ՄԱԿ ամբիոնի բարձրախոսի մոտ նաև հատուկ ինդիկատոր է տեղադրված, որ ելույթի սկզբում վառվում է կանաչ լուսով: Այնուհետև վառվում է դեղին, իսկ 15 րոպե անց կարմիր լույսը: Սակայն ժամանակը թողնվում է հելույթ ունեցողի հայեցողությանը:

Ասենք նաև, որ ՄԱԿ 72-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակներում ընդհանուր քաղաքական բանավեճը սկսվել է սեպտեմբերի 19-ին և ավարտվել 25-ին:

Մեկնաբանություն
X