Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայում փոփոխությունների անհրաժեշտության մասին. Իտալիայի վարչապետ

>

Գերմանիայում կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունները վկայում են Եվրոպայի վերաթողարկման անհրաժեշտության մասին, կարծում է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին:

«Եվրոպային վերաթողարկում է անհրաժեշտ: Ես տեսել եմ Գերմանիայի ընտրությունների արդյունքները, և իմ աչքից չվրիպեցին դժվարություններն ու մտահոգությունները»,- երկուշաբթի հայտարարել է Իտալիայի վարչապետը:

Վերջինս հույս է հայտնել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Իտալիայի և Ֆրանսիայի հետ կշարունակի Եվրոպայի վերափոխման ջանքերը, որպեսզի երաշխավորվեն քաղաքացիների սպասելիքները, մասնավորապես այն, որ ծայրահեղականության լավագույն պատասխանն է աշխատանքի, ներդորումների և ներգաղթի ոլորտներում խնդիրների կարգավորումը:

Մեկնաբանություն
X