Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համարում է «սխալ»

Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվող պետական այցը Մեծ Բրիտանիա «սխալ» է: Այցը տեղի է ունենալու 2018 թվականին: Այս մասին հայտնում է «The Guardian» պարբերականը: Ըստ պարբերականի հաղորդման, բրիտանական մայրաքաղաքի քաղաքագլուխը նաեւ ասել է, որ ինքը կհրավիրեր Թրամփին հանդիպել լոնդոնցի մուսուլմանների եւ իր ընթանիքի հետ, նկատելով որ իր ընտանիքի անդամները կուրախանան նման առիթից:

Նշենք, որ այս այցի մասին տեղեկությունները բավական հակասական են: Այն մեկ անգամ արդեն հետաձգվել է: Ու թեեւ լրատվամիջոցները գրում են, որ այցը հնարավոր է նորից հետաձգվի, սակայն ՄԹ վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակը հայտարարել է, որ այցը կկայանա:

Մեկնաբանություն
X