Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր մարդիկ են զոհվել

Եթովպիայի իշխանությունները հայտարարել են երկրի հարավում միջէթնիկական բախումների արդյունքում100-ավոր զոհերի մասին:

«Մենք կարող ենք ասել, որ միայն սեպտեմբերին հարյուրավոր մարդիկ են սպանվել ինչպես օրոմո այնպես էլ սոմալի ազգություններից, որոնց միջև բախումներ են տեղի ունեցել: Մենք չգիտենք զոհերի ճիշտ թիվը, դա կպարզի հետաքննությունը»,- ասել է Եթովպիայի կառավարության ներկայացուցիչ Նեգերի Լենչոն, ում խոսքերն է մեջբերել «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Նշվում է, որ երկու ազգությունների միջև բախումները տեղի են ունեցել վիճելի վարելահողերի պատճառով, որոնց պատկանելությունը վիճարկվում է կողմերի միջև:

Մեկնաբանություն
X