Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի զենք մատակարարելու մեջ

Amnesty International միջազգային իրավապահ կազմակերպությունը հայտարարել է, որ Կիևը, խախտելով միջազգային պարտավորությունները, զենք է մատակարարել Հարավային Սուդանին, որն այնուհետև գործադրվել է խաղաղ բնակչության դեմ: Այս մասին ասվում է կազմակերպության՝ երկուշաբթի հրապարակված զեկույցում:

«2014թ. օգոստոսին զենքի ուկրաինական պետական արտահանող «Ուկրմաշը» 169 մլն դոլարի պայմանագիր է կնքել զենքի լայն տեսականու մատակարարման նպատակով: Այն ներառում է Կալաշնիկով ինքնաձիգներ և գնդացիրներ՝ մեծաքանակ ռազմամթերքով, ինչպես նաև ականանետներ ու նռնականետներ՝ դարձյալ ռազմամթերքով: Այդ ամենը ստացել է Հարավային Սուդանի պաշտպանության նախարարությունը»,- նշվում է փաստաթղթում:

Մեկնաբանություն
X