Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թրամփին

«NBA»-ում «Golden State Warriors»-ի խաղացող հայտնի բասկետբոլիստ Օմրի Քալսին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանից հետո, երբ նախագահը հայտարարել էր, որ չեղյալ է հայտարարում նույն թիմի ղեկավար Ստեֆան Քարիի եւ թիմի մարզիկների Սպիտակ տուն այցի ավանդական հրավերը: Այս մասին հայտնում է «CNN»-ը: Բանն այն է, որ Միացյալ Նահանգներում կա հին ավանդույթ, որի համաձայն բասկետբոլի, հոքեյի բեյսբոլի եւ մյուս առաջատար լիգաների առաջնությունների հաղթող թիմերը հրավիրվում են Սպիտակ տուն նախագահի հետ հանդիպման:

Այս տարի «NBA» հաղթող էր դարձել «Golden State Warriors»-ը: Թիմի մարզիկները բավական ոչ միանշանակ վերաբերմունք ունեն նախագահ Թրամփի հանդեպ եւ որոշել են քվեարկության դնել այն հարցը, թե արդյոք արժե գնալ հանդիպման նրա հետ, իսկ Ստեֆան Քարին էլ հայտարարել էր, որ հրաժարվում է գնալ այդ հանդիպմանը: Այս ամենից հետո, Թրամփն ինքն է հայտարարել, որ հանդիպման հրավերը չեղյալ է հայտարարվում․ «Մարդկանց միավորելը նախագահի թիվ մեկ խնդիրն է: Նա այն մարդն է, ում ընտրել է ժողովուրդը եւ այս պատճառով էլ նա պետք է միավորի բոլորին: Մինչդեռ նախագահ Թրամփը պառակտում է հասարակությունը ամենուր հրահրելով հակահրեականություն եւ ռասիզմ: Մենք չպետք է հաշտվենք ռասիզմի հետ, եւ պետք է լինենք միասնական»,- ասել է ազգությամբ հրեա բասկետբոլիստ Օմրի Քասլին:

Մեկնաբանություն
X