Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին

Եվրոն էժանացել է միջազգային արժութային բորսաներում Գերմանիայում երեկ տեղի ունեցած դաշնային պառլամենտական ընտրություններում գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած քաղաքական դաշինքի հաղթանակի ֆոնին: Այս մասին վկայում են բորսայական սակարկությունների տվյալները: Ըստ այդմ, մեկ եվրոյի փոխարժեքը նվազել է 0,2% եւ կազմում է 1,1933 դոլար: Նշենք, որ Անգելա Մերկելը թեեւ հաղթանակ է տոնել, սակայն ամենից թույլ հաղթական արդյունքներն է ունեցել 1949 թվականի ընտրություններից ի վեր:

Մեկնաբանություն
X