Մամուլի տեսություն

«Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետների հերթական նիստը հետաքրքիր կլինի ոչ միայն Թուրքիայի «սպասվելիք անդամակցությամբ»

Մեր տեղեկություններով՝ հոկտեմբերին Երեւանում տեղի կունենա ԵԱՏՄ երկրների վարչապետերի հերթական նիստը, որին իր «բարձր» մասնակցությունը կբերի նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նիստը հետաքրքիր է ոչ միայն Թուրքիայի՝ «սպասվելիք» ԵԱՏՄ տնտեսական գոտուն «անդամակցությամբ», Կարեն Կարապետյանի՝ 2018թ. «պաշտոնին» մնալու հանգույցով, այլեւ «Ելքի»՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու պասաժով: Ի դեպ, ԵԱՏՄ նիստերն ու Մեդվեդեւի այցերը Հայաստան վարչապետերի համար «ճակատագրական» սինդրոմի վերածվելու միտում ունեն. հիշեցնենք, թե ինչպես էր Դիմային սպասում Հովիկ Աբրահամյանը, եւ ինչքան ձգձգվեց հանդիպումը:

Մեկնաբանություն
X