Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու հետ

«Ժողովուրդը» գրում է. «Սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքում սպանվեցին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմները՝ Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը: Տեսակետ կար, որ սա հետեւանք է վենդետայի, եւ սպանվածները կապ ունեին Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստված մահափորձի հետ: Կատարվածից անցել է 14 օր, սակայն սպանությունը դեռեւս բացահայտված չէ: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ԱԱԾ՝ հետաքրքրվելով, թե սպանված Կարեն Դավթյանը եւ նրա վարորդը՝ Լեւոն Ավետիսյանը, ինչ առնչություն ունեին մայիսի 24-ին քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի դեմ կատարված սպանության նախապատրաստության առթիվ հարուցված քրեական գործի հետ, դատավարական ինչ կարգավիճակ ունեին: ԱԱԾ-ից սակայն քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը պատասխանել է. «Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը սույն քրեական գործով որեւէ դատավարական կարգավիճակ չունեն եւ չեն հարցաքննվել»: Այսինքն՝ նրանք կապ չե՞ն ունեցել Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու հետ»:

կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X