«Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի այցը Բաքու պատգամավորները շատ թունդ են քննարկում (բացառիկ լուսանկար)

>

ԱԺ պատգամավորների շրջանում բուռն քննարկում են Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի այցը Բաքու։ Հիշեցնենք, որ իշխանության եւ ընդդիմության երկու կարկառուն ներկայացուցիչները գնացել էին Բաքու՝ մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովներից մեկի նիստին: Եվ այդ ընթացքում սպանեցին հանրությանը սելֆիներով, ուղիղ եթեր մտնելով, իրենց թեյախմությունն անգամ լուսաբանելով։ «Մինչեւ իրենց, հազար պատգամավոր է եղել Բաքվում, ոչ մեկն այդպես շոու չի սարքել, էնպես են ներկայացնում, կարծես մեծ հերոսություն են անում, իմ հիշելով՝ Վահան Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Գալստյանը, Խաչիկ Պետրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Հովհաննես Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Մանվել Բադեյանը, Աղվան Վարդանյանը եւս եղել են Բաքվում, անգամ Գեղամյանն է եղել, էլ չեմ ասում ՀԿ-ների ներկայացուցիչների մասին, բայց ոչ մեկը նման «վիպենդրյոժ» չի արել»,- ասաց պատգամավորներից մեկը։ Ի դեպ, Ֆեյսբուքում էլ հիշել էին, որ 2015թ․ Բաղրամյանի ցույցերի ժամանակ Մանե Թանդիլյանն ամենաակտիվ բղավողներից էր՝ «Աշոտյան, սիկտիր», իսկ վերջին օրերին Բաքվում ուս ուսի տված՝ «հայրենասիրական» սելֆիներ էին անում, միասին օղի խմում:

Հ․Գ․ Լուսանկարում տարիներ առաջ Բաքու այցելած հայ պատգամավորներն են։

Մեկնաբանություն
X