Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հանրաքվեի արդյունքները

Իրաքի կենտրոնական կառավարությունը չի քննարկի Իրաքյան Քուրդիստանի հետ երեկ տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքները: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդալ ալ-Աբադին: Ինչպես փոխանցում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, Իրաքի վարչապետը մասնավորապես ասել է, որ Բաղդադը դեռեւս պատրաստ չէ երկխոսություն սկսել հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, քանի որ համարում է, որ հանրաքվեն ինքը հակասահմանադրական է եղել: Բացի այդ, ըստ ալ-Աբադիի վտանգված է եղել շատ քաղաքացիների անվտանգությունը, ինչպես նաեւ տեղ են գտել բազմաթիվ կեղծիքներ:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանրաքվեին մասնակցել են 5,2 միլիոն քուրդ բնակչության մոտ 80%-ը եւ տեղի իշխանությունները միակողմանիորեն սկսել են անկախացման գործընթաց:

Մեկնաբանություն
X