Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տեղակայվելիք խաղաղապաների առաքելությանը. Պետրո Պորոշենկո

Ուկրաինան չի կարող մասնակցել այն խաղաղապահ առաքելությանը, որը նախատեսվում է իրականացնել Ուկրաինայում Դոնբասի հակամարտության գոտում: Այս մասին CBC հեոռուստատեսության եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

«Բացարձակապես անհնար է, որպեսզի Ռուսաստանը մասնակցի խաղաղարար առաքելության այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը հանդիսանում է հակամարտության կողմ: Սա անընդունելի է, քանի որ Մոսկվան ցանկանում է խաղաղապահներին օգտագործել որպես թիկնապահներ ԵԱՀԿ դիտորդների համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Պորոշենկոն նաեւ նշել է, որ եթե Մոսկվան ՄԱԿ ԱԽ-ում կիրառի իր վետո-ի իրավունքը եւ արգելափակի Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման բանաձեւը, ապա Կիեւը կդիմի ՄԱԿ դատարան:

Նշենք, որ Մոսկվան ամենաբարձր մակարդակով հայտարարել էր, որ կողմ է խաղաղապահների տեղակայման գաղափարին, եթե դրանց մանդատը պետք է լինի ԵԱՀԿ դիտորդների անվտանգության ապահովումը:

Մեկնաբանություն
X