ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռուպցիոն սկանդալը

Ռուսական «Коммерсант»-ը գրում է, որ Ռուսասանի Քննաչական կոմիտեն բացահայտել է դարի կոռուպցիոն սկանդալը երկրի պաշտպանական գերատեսչությունում եւ ներկայումս ամբողջ ուժերը կենտրոնացրել է այդ հանցագործության հետաքննության վրա: Ըստ մոտավոր հաշվարկների սա նորագույն ռուսական պատմության մեջ ամենամեծ մասշտաբի կաշառակերության դեպքն է եւ գնահատվում է մինչեւ 368 միլիոն ռուբլի:

Գործով անցնում են նախարարության տեխնիկական ապահովման եւ պարենային մատակարարման դեպարտամենտի ղեկավար գնդապետ Ալեքսանդր Վակուլինը, ով նպաստել է տարբեր տեխնիկական ապահովման եւ պարենավորման ընկերությունների հետ պայմանագրերի կնքմանը, համապատասխան գումարի դիմաց: Վերջինս նաեւ իրականացրել է հովանավորչություն այն ընկերությունների կամ ձեռներեցների հանդեպ, որոնցից կաշառք է ստացել: Նշվում է, որ Վակուլինը Մոսկվա է տեղափոխվել վերջերս եւ ծառայել է մինչ այդ Կալինինգրադի մարզում

Մեկնաբանություն
X