Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում, նախագահական նստավայրի մոտ սպանել են նախագահ Դուտերտեի անվտանգության աշխատակիցներից մեկին: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն: Սպանությունը տեղի է ունեցել Մալանկանանգ պուրակում: Վերլուծաբանները կարծում են, որ սա բավական կոշտ եւ բաց տեքստով ասված մեսիջ է եղել, ուղղված նախագահ Դուտերտեին: Նշվում է, որ մինչ սպանությունը, տեղի է ունեցել նաեւ հրաձգություն: Ֆիլիպինների նախագահի գրասենյակն հաստատել է կատարվածի իսկությունը եւ ունեցած կորուստը:

Սկսվել է լայնամասշտաբ քննություն: Դուտերտեի գրասենյակից հայտնել են նաեւ, որ նախագահը այդ պահին իր կեցավայրում չի եղել: Չի բացառվում, որ կատարվածի հետեւում թմրաբարոններն են, որոնց պատերազմ էր հայտարարել Ռոդրիգո Դուտերտեն:

Մեկնաբանություն
X