Հազարավոր քրդեր դուրս են եկել փողոցներ Իրանի տարբեր քաղաքներում․ տեսանյութ

Իրանի Զենենդեջ, Մեհաբադ, Բանե եւ այլ քաղաքներում հազարավոր քրդեր են դուրս եկել փողոց՝ որպես աջակցություն Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեի: Այս մասին հայտնում է Rudaw լրատվական գործակալությունը: Նշենք, որ պաշտոնական Թեհրանը, անջատողական տրամադրություններից երկյուղ կրելով, հայտարարել է, որ չի ճանաչում Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի արդյունքները: Նշվում է, որ հատկապես ակտիվ են եղել Իրանի Քուրդիստան նահանգի բնակիչները, որոնք հիմնականում էթնիկ քրդեր են: Նշենք, որ իրանական իշխանությունները կարծում են, որ այն, ինչ տեղի է ունենում այժմ, Մեծ Մերձավոր Արեւելք ամերիկյան գեոպոլիտիկ նախագծի իրականացումն է:

Մեկնաբանություն
X