Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Մայրուղու լվացքատունը

«Ժողովուրդը» գրում է. «Հյուսիս-հարավ մայրուղու «կենացները գնալով թանկանում են»: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ հայտարարել է, թե 556 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերջնական կառուցումը Հայաստանի համար կարժենա ավելի քան 2 միլիարդ դոլար: Եւ սա այն դեպքում, երբ 2012 թվականին մեկնարկեց այս ծրագիրը, ու հայտարարվեց, որ Մեղրիից մինչեւ Բավրա ձգվող մայրուղին կարժենա 962 միլիոն դոլար: Այդ գումարի զգալի մասը՝ 500 միլիոնը, վարկի տեսքով տրամադրելու էր Ասիական զարգացման բանկը:
Այս ողջ ընթացքում այդպես էլ չհիմնավորվեց ծրագրի տնտեսական արդյունավետությունը, հատկապես հիմա, երբ պարզվում է, որ այն կարժենա է 2 մլրդ դոլար: Որեւէ հիմնավոր փաստարկ չի ներկայացվել, թե որքանո՞վ է այս ծրագիրը շահավետ, անգամ եթե ճանապարհի որոշ հատվածներ դառնան վճարովի: Իսկ միգուցե ավելի արդյունավետ էր այդ գումարները տնտեսության մեջ ուրիշ ոլորտներում ներդնե՞լը: Առավել եւս, երբ լուրջ կասկածներ կան, որ հատկացված գումարների մեծ մասն իր նպատակին չի ծառայել. Հյուսիս-հարավ մայրուղու ծրագիրն ի սկզբանե վերածվեց «մեծ լվացքատան», որտեղ ոմանք գումար էին լվանում, ոմանք՝ գումար գրպանում: Պատահական չէ, որ ծրագրի հետ անմիջական առնչություն ունեցողները կարճ ժամանակում բազմապատկեցին իրենց ունեցվածքը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X