Կոտայքի ԿԱԻ-ի տնօրենը 1,5 ամիս է, ինչ Հայաստանում չէ

Մեզ տեղեկություններ էին հասել, որ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Կրթության ինստիտուտի Կոտայքի մարզային մասնաճյուղի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը գտնվում է Ամերիկայում եւ այդ ընթացքում նաեւ աշխատավարձ ստանում: Տեղեկությունը ճշտելու համար այցելեցինք Կրթության ինստիտուտի Կոտայքի մարզային մասնաճյուղ, որտեղ հաստատեցին, որ տնօրենը արդեն 1.5 ամիս է, ինչ Հայաստանում չէ. «Տնօրենն այս պահին Ամերիկայում է, նա 1 ամիս արձակուրդ է վերցրել, 2 ամիս էլ իր հաշվին է արձակուրդ վերցրել: Նախքան գնալը արձակուրդայինը ստացել, գնացել է, աշխատավարձ ինչի̉ պետք ա ստանա»,- ասաց Կրթության ինստիտուտի Կոտայքի մարզային մասնաճյուղի աշխատակիցը:

Մեկնաբանություն
X