Մամուլի տեսություն

«Հրապարակ». Թաղապետը կնքում է զավակներին Տարոն Մարգարյանի քավորությամբ

Մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի երեխաների կնունքն է։ Թաղապետի զավակների՝ Մարիայի եւ Գեւորգի կնքահայրը լինելու է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ճոխ միջոցառում է սպասվում, որին հրավիրված են քաղաքապետարանի վերնախավը, բազմաթիվ այլ պաշտոնյաներ։ Երկու օր անց էլ կնշեն նույն վարչական շրջանի 70-ամյակը։ Վաղինակ Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու միջոցառումներն իրար հետ կապ չունեն, կնունքը բարեկամական միջավայրում է լինելու, իսկ երկրորդ միջոցառումը՝ պաշտոնական։ «Միջոցառմանը նախատեսվում է համերգային ծրագիր, կցուցադրվեն հին Մարաշի լուսանկարները, ցուցադրություններ, երգ, պար, հյուրասիրություն, մասնակցելու հրավիրատոմս կուղարկենք նաեւ Սերժ Սարգսյանին»,- ասաց թաղապետը։

Մեկնաբանություն
X