«Ժողովուրդ». Գլխավոր դատախազի տեղակալները կընտրվեն մրցույթո՞վ

«Ժողովուրդը» գրում է. «Դատախազության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որ երեկ քննարկվում էր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում, նախատեսում է, որ այսուհետ գլխավոր դատախազի տեղակալները ընտրվելու են մրցույթի միջոցով: Մինչդեռ գործող կարգի համաձայն՝ հիմա նրանք նշանակվում են գլխավոր դատախազի առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի հրամանով: ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այսկերպ վարվելը ճիշտ է. «Գլխավոր դատախազի տեղակալն այն մարդն է, ով ամեն պահի կարող է փոխարինել գլխավոր դատախազին: Այսինքն՝ ինքը եւս պետք է ունենա հանրային վստահության եւ ընկալելիության որոշակի չափանիշ, եւ, ամենակարեւորը, դա հենց գլխավոր դատախազին է անհրաժեշտ, որպեսզի իր տեղակալը լինի հանրային վստահություն վայելող անձ: Իսկ մրցութային կարգը դրա հնարավորությունը տալիս է»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X