Որտեղ Աշոտյանն է, այնտեղ աղմուկ է

Քաղաքական վերնախավում չեն դադարում քննարկումներն Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի՝ Բաքու այցի շուրջ։ Բաղրամյան 26-ին մոտ կանգնած քաղաքագետները, ովքեր օրնիբուն զբաղվում են հարեւանների հետ տեղեկատվական պատերազմներով, վստահ են, որ Բաքու այցի ժամանակ Աշոտյանի ակտիվությունը սոցցանցերում վնասել է մեր երկրին, քանի որ այդպես նա ցույց է տվել, թե ինչ դեմոկրատ եւ մարդասեր են Բաքվում։ «Ադրբեջանական մամուլի լայնածավալ լուսաբանումը մի բան էր վկայում, որ ազիկներին պետք էր այդ այցը, իսկ մեր պատգամավորները, իրենց կամքից անկախ, ջուր լցրին թշնամու ջրաղացին։ Այդ ո՞նց է, որ ադրբեջանցիները չեն գալիս մեզ մոտ՝ այդպես ցույց տալով, թե իբր մենք բարբարոս ենք, կսպանենք իրենց, իսկ մերոնք գնացին այնպիսի մի շոու արեցին, որ քիչ է մնում ասել՝ կեցցե Ադրբեջանը։ Պարզապես պետք էր պատգամավորներին լավ «ինստրուկտաժ» անել ուղարկելուց առաջ, որ իմանային, թե որը որից հետո է։ Իսկ ամենից առաջ պետք էր քննարկել, թե արժե՞ գնալ-հասնել Բաքու եւ մասնակցել կանանց առողջության եւ գենդերային հավասարության խթանմանը նվիրված համաժողովին, որտեղ քննարկում էին սելեկտիվ աբորտների, պոռնկության դեմ պայքարի մասին հարցեր»։

Մեկնաբանություն
X