Գայանե Գալոյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանի գործով երեկ երեկոյան քննիչ Միքայել Զադոյանը ձերբակալվել է։ Ըստ նրա փաստաբանի՝ ձերբակալման հիմքը եղել է այն, որ հանցագործության բացահայտման ընթացքում քննիչը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից։

Գայանե Գալոյանի փաստաբաններ Վլադիմիր Գրիգորյանը, Մնացական Ղազարյանը տեղյակ չէին քննիչի ձերբակալումից։

Մնացական Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս գործի շրջանակում այլ անձ ձերբակալված չէ․ «Նախաքննության մարմինը փաստաբաններին տրամադրում է բացառապես քննչական գործողությունների արձանագրությունները, որոնք վերաբերվում են իր պաշտպանյալին։ Ես այլ տեղեկատվության չեմ տիրապետում»։

Մնացական Ղազարյանը նաեւ տեղեկացրեց, որ բժշկական կենտրոնում գտնվող Գալոյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է Ինտեսիվ թերապիայի բաժանմունքում։ Նա անգամ չի կարողանա դատարան ներկայանալ։

Նշենք, որ Գայանե Գալոյանը կալանավորվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 րդ հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար:

Մեկնաբանություն
X