Իրանի ԱԳ նախարարը քննադատել է Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն

Իրաքյան Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեն սխալ էր: Այս մասին հայտարարել է Իրանի ԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը: Ինչպես փոխանցում է IRNA-ն, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր խոսքում ասել է, որ Թեհրանը եղել է եւ կմնա քրդերի հավիտենական բարեկամը, սակայն այս փուլում անկախության հանրաքվեի անցկացումը Թեհրանը համարում է սխալ քայլ:

Նշենք, որ Իրաքյան Քուրդիստանի ժողովուրդը ձայների 92%-ով «այո» է ասել երկրամասի՝ Իրաքի կազմից դուրս գալուն եւ անկախանալուն:

Մեկնաբանություն
X