Վատիկանում հրաժարվել են մեկնաբանել Լուկաշենկոյի առաջարկը

Սուրբ Աթոռի տպագրության ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ Մինսկում Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Մոսկվայի ու Համայն Ռուսիա պատրիարք Կիրիլի նոր հանդիպում կազմակերպելու մասին:

«No comment»,- այդ կապակցությամբ РИА Новости-ին ասել է Վատիկանի մամլո ծառայության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Մինսկում տեղի ունեցող Եվրոպայի եպիսկոպոսական կոնֆերանսների խորհրդի լիագումար նիստում Լուկաշենկոն առաջարկել էր մտածել Բելառուսի մայրաքաղաքում քրիստոնեական երկու խոշորագույն եկեղեցիների ներկայացուցիչների միջև նոր հանդիպում կազմակերպելու մասին՝ նշելով, որ Մինսկն այն քաղաքն է, որտեղ կարելի է քննարկել աշխարհի 4 ծագերի և, առհասարակ, ողջ երկրագնդի խնդիրները:

Մինսկում նման հանդիպում անցկացնելու գաղափարի մասին Լուկաշենկոն առաջին անգամ հայտարարել էր դեռևս անցյալ տարվա մայիսին՝ Վատիկան կատարած իր այցի շրջանակներում:

Մեկնաբանություն
X