Սիրիայի հարցով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը խոսել է բանակցությունների նոր փուլի մասին

Սիրիայի հարցով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ մոտ մեկ ամսից կմեկնարկի Սիրիական հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական փուլը: Այս մասին դե Միստուրան ասել է ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ: Բարձրաստիճան դիվանագետը մանրամասնել է, որ բանակցությունների այս նոր փուլը եւս տեղի կունենան Ժնեւում, ՄԱԿ հովանու ներքո:

Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը: «Այսօր ես ցանկանում եմ հաստատել մտադրությունն այն մասին, որ հաջորդ ամիս անցկացնելու ենք Ժնեւում Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլը եւ այս առնչությամբ քննարկումներ ենք ունենում Գլխավոր քարտուղարության հետ: Ժամկետներին ավելի հստակ կծանուցեմ հաջորդիվ»,- ՄԱԿ ԱԽ-ի նիստում հայտարարել է Ստեֆան դե Միստուրան:

Մեկնաբանություն
X