Ես ոչ մի տեղ չեմ փախել, ապրում եմ իմ տանը` Կիևում. Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտնել է, որ ներկա պահին բնակվում է Կիևի իր բնակարանում: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ես ոչ մի տեղ չեմ փախել, ապրում եմ իմ տանը՝ Կիևում: Եվ, եթե այդքան քաջ ես, հաջորդ անգամ անվտանգության ծառայության կարգադրությունը կատարելիս համեցիր այստեղ, ես հեռու չեմ»,- գրել է Սահակաշվիլին՝ պատասխանելով ուկրաինական ծայրահեղական «Աջ սեկտոր» կազմակերպության նախկին ղեկավար Դմիտրի Յարոշին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի դատարանը Սահակաշվիլիին մեղավոր էր ճանաչել պետական սահմանը ապօրինի հատելու գործով:

Մեկնաբանություն
X