Անկարայում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները

Անկարայում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի բանակցությունները:

Նշվում է, որ երկու նախագահների այս հանդիպումը թվով 5-րդն է 2017 թվականի ընթացքում: Մարտին և մայիսին Էրդողանն է այցելել մոսկվա, իսկ ավելի ուշ նրանք հանդիպել են ևս երկու անգամ՝ Պեկինում տեղի ունեցած «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ֆորումումև G20-ի Համբուրգի գագաթաժողովի շրջանակներում:

Ենթադրվում է, որ նախագահները կքննարկեն Սիրիայում Թուրքիայի և Ռուսաստանի գործողությունների կոորդինացման, Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն, ինչպես նաև ռազմա-տեխնիկական և էներգետիկայի բնագավառներում համագործակցության մի շարք հարցեր:

Մեկնաբանություն
X