Նոր կիքսեր Դոնալդ Թրամփից

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կիքսերի հեղինակ է դարձել: Իսպանիայի վարչապետի հետ հանդիպումից հետո, ըստ սովորության, երբ այդ մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում, նախագահ Թրամփը վարչապետ Ռահոյին անվանել է «պարոն նախագահ», մոռանալով, որ Իսպանիան միապետություն է եւ պետության գլուխ թագավոր Ֆելիպե վեցերորդ թագավորն է, ապա արդեն մոռացել է վարչապետ Ռահոյի անվան ուղղագրությունը եւ գրել տառասխալով: Արդյունքում Մարիանո Ռահոն դարձել է «Մարիանոր Ջոյ»:

Վերլուծաբանները նշում են, որ նման սխալմունքի պատճառ կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ Իսպանիայի վարչապետը պաշտոնապես կոչվում է Իսպանիայի կառավարության նախագահ «Presidente del Gobierno» եւ չի բացառվում, որ Թրամփը պարզապես մոլորության մեջ է ընկել իսպաներենով Ռահոյի պաշտոնը կարդալուց: Ի դեպ թվիթերյան օգտատերերի աչքից չի վրիպել այն, որ նույնիսկ Սպիտակ տան մամուլի ծառայությունը Թրամփ-Ռահո համատեղ ասուլիսի մասին հայտարարության մեջ վարչապետ Ռահոյին անվանել են «նախագահ»:

Մեկնաբանություն
X