Չելյաբինսկում մահացած մոր մարմինը անդամահատած տղամարդուն ազատ են արձակել` չհեռանալու պայմանով

Բնական մահով մահացած մոր մարմինը անդամահատելու և քաղաքի տարբեր մասերում ցրելու համար բերման ենթարկված տղամարդը ազատ է արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ, РИА Новости-ին ասել է ՌԴ Չելյաբինսկի մարզային դատախազի ավագ օգնական Նատալյա Մամաևան:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Չելյաբինսկի խաչմերուկներից մեկում պատահական անցորդը պոլիէթիլենային տոպրակ է հայտնաբերել, որի մեջ մարդու մարմնի մասեր են եղել՝ ձեռք, ոտք, գլուխ: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում էլ բերման էր ենթարկվել ծեր կնոջ 55 ամյա որդին:

Քննիչների վարկածով՝ գործազուրկ տղամարդը մոր բնական մահից հետո անդամահատել է դիակը, որպեսզի կոծկի մահվան փաստը և շարունակի ստանալ մոր կենսաթոշակը:

Քննությամբ հաստատվել է, որ կնոջ մարմինը անդամահատվել է նրա մահվանից հետո:

Այժմ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել խարդախության և դիապղծության համար:

Մեկնաբանություն
X