Ամերիկյան օդուժը պատասխանել է թալիբներին

Ի պատասխան ԱՄՆ Պնախարար Ջեյմս Մետիսի այցի ժամանակ Քաբուլի օդանավակայանի ռմբակոծման, ամերիկյան ավիացիան պատասխան հարվածներ է իրականացրել թալիբների դիրքերին: Այս մասին հայտնում է Sputnik ռադիոկայանը, հավելելով, որ ամերիկյան օդուժի կողմից իրականացված հարվածների հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել:

ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանում տեղակայված զորակազմի հրամանատարությունը պարզաբանել է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի պատճառը եղել է ամերիկյան արձակված արկերից մեկում ի հայտ եկած տեխնիկական խնդիրը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում են գտնվում ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարն ու Պենտագոնի ղեկավարը:

Մեկնաբանություն
X