Միշել Օբաման քննադատել է Թրամփին պաշտպանող ամերիկուհիներին

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը պաշտպանող կանանց՝ հայտարարելով, որ նրանք այդկերպ հանդես են գալիս հենց իրենց դեմ, գրում է Time-ը:

«Հլարի Քլինթոնին դեմ քվեարկած յուրաքանչյուր կին քվեարկել է սեփական ձայնի դեմ: Ըստ իս դա խոսում է այն մասին, որ ձեզ դուր չի գալիս ձեր ձայնը, փոխարենը դուր է գալիս այն, ինչ ձեզ ասում են»,- հայտարարել է Միշել Օբաման՝ ելույթ ունենալով Inbound 2017 կոնֆերանսում:

Պարբերականը նշում է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցած կանանց 54 տոկոսն իր ձայնը տվել է Հիլարի Քլինթոնին:

Անձամբ Միշել Օբաման 2016թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ բացասաբար է արտահայտվել Թրամփի մասին և, միևնույն ժամանակ, հույս հայտնել, որ նա հաջողակ կլինի նախագահի պաշտոնում:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ նախկին առաջին տիկինը գեղեցկության սրահ է բացել:

Մեկնաբանություն
X